Հունվարի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին՝ նրա մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Ընդունման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Քրիստինա Քվինի պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքը։ Նրա խոսքով՝ դեսպանի ջանքերը մեծապես նպաստել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և երկու երկրների միջև բազմաթիվ ոլորտներում գործակցության խորացմանը։ Ռուբեն Ռուբինյանը դեսպանին մաղթել է հաջողություն՝ նշելով, որ նրա հետագա գործունեությունը կլինի արդյունավետ։
Զրուցակիցները, բացի այդ, քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։